Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ՀՀ բնապահպանության նախարարությունը 2016 թվականի դեկտեմբերի 16-ին դրական եզրակացություն է տվել «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության (հետագայում ԶՊՄԿ) կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություններին։ Հատատված փոփոխությունների էկոլոգիական բացասական հետևանքներն ակնհայտ են։ Սակայն այսօր ուզում ենք ձեր ուշադրությունը բևեռել մի այլ դրվագի վրա, որը լիովին բացահայտում է այս ոլորտում պետական լիազոր մարմինների տրված եզրակացությունների և թույլտվությունների ձևական բնույթն ու վերահսկողության իսպառ բացակայությունը։