Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
narek van2Չեմ հիշում, որ անցած քսան տարիների ընթացքում որեւէ հայաստանաբնակ նկարիչ  իր անհատական ցուցահանդեսով ներկայանար Պրահայում։ Չեխաբնակ հայ նկարիչները հաճախ են ունեցել նման ցուցահանդեսներ։ Բայց երիտասարդ շնորհալի նկարիչ Նարեկ Վանն առաջինն է, ում ցուցահանդեսը բացվեց փետրվարի 15-ին Պրահայի կենտրոնում գտնվող Յակուբսկա պատկերասրահում՝ քաղաքական  հայտնի դեմքերի,  դիվանագետների ու արվեստի գործիչների ներկայությամբ։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից՝ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր բացման խոսքում նախ ներկայացրեց Նարեկին, ով ծնվել է 1985 թվականին Երեւանում, 1915 թվականի ցեղասպանությունից վերապրածների ընտանիքում, որոնց արմատները հասնում են Վան։ ՙՙՆա շարունակում է  իր պապի՝ Հայաստանի անվանի գեղանկարիչ Հովհաննես Շարամբերյանի ավանդույթները, ինչի վկայությունն է այս հրաշալի պատկերասրահում բացված ցուցահանդեսը՚,-ասաց դեսպանը։