Փետրվարի 7-ին Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավարը՝ Պրահա) Բրատիսլավայում հանդիպում ունեցավ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալ, հունգարական ազգային փոքրամասնությունը ներկայացնող «MOST-HID» կոալիցիոն կուսակցության առաջնորդ Բելա Բուգարի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։