ՎԱԼԵՆՍԻԱ.- Ինչպես ՕՐԵՐ-ին հաղորդում է Արարատ միության նախագահ Արարատ Ղուկասյանը , փետրվարի 2-ի ուշ երեկոյան, Վալենսիայի մարզի Տոռենտեի (Torrente) քաղաքապետարանի խորհուրդը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում։ Կողմ քվեարկեցին Գուանյեմ (Հաղթենք-Guanyem), Սիուդադանոս(Քաղաքացիներ-Ciudadanos) եւ Կոմպրոմիս կուսակցությունները(համապատասխանաբար՝ 2, 2, 8 ձայներով), ձեռնպահ քվեարկեցին Ժողովրդական եւ Սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները(3 եւ 8 ձայներով)։