ՊՐԱՀԱ.-ՕՐԵՐ.-Հունվարի 31-ին Պրահայի գիտական հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց հայագետ, վրացագետ, կովկասագետ , թարգմանիչ դոկտոր Վացլավ Չեռնիին։ Ստրեշովիցե գերեզմանատան սգո սրահում հավաքվել էին չեխ գիտնականի հարազատները, բարեկամները, Չեխիայի գիտությունների ազգային ակադեմիայի եւ Կարլի համալսարանի գործընկերները, ուսանողները։ Սգո արարողությանը ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի եւ Վրաստանի դեսպանները, հայկական եւ վրացական համայնքների ներկայացուցիչները։