Վերջին հարյուր ամյակը հայ ժողովրդի համար էլ ավելի ողբերգական էր, ճակատագրական էր և օրհասական։ Յուրաքանչյուր հայ գիտի, որ հայրենազրկվել է և իր հայրենիքի մեծ մասը այսօր բռնակցված է Թուրքիայի Հանրապետությանը և այս իրողության հետ որևէ հայ չի համակերպվում։