Հունվարի 22-ին Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճում հայ համայնքի համար ցուցադրվեց ռուս-հայկական համատեղ արտադրության ՛՛Երկրաշարժ՛՛ ֆիլմը, որի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Արամ Մովսեսյանը, Սարիկ Անդրեասյանը եւ Ռուբեն Դիշդիշյանը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Վիկտոր Ստեփանյանը, Տաթև Հովակիմյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դանիիլ Իզոտովը, Միքայել Ջանիբեկյանը, Սոս Ջանիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Արեւիկ Մարտիրոսյանը եւ այլք։