Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
tekeyan sergey exb1ԵՐԵՎԱՆ.- Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում են Երեւանի Թեքեյան Կենտրոնից, այստեղ բացվել է բացառիկ ցուցադրություն՝ մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ, ջրասուզակ եւ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որն իրականություն է դարձել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի համագործակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված վաթսունվեց աշխատանքներն իրենց պատկերներով եւ գեղարվեստական անվանումներով վկայում են հեղինակի բազմակողմ զարգացության մասին: