ՊՐԱՀԱ.- Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Հայ առաքելական եկեղեցու ՚՚Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համայնքի՚՚ ծխական խորհուրդը հունվարի 22-ին ժամը 17-ին պրահայաբնակ հայրենակիցներին հրավիրում են Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճ՝ դիտելու Սպիտակի երկրաշարժին նվիրված ՚՚Եկրաշարժ՚՚ գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Սերիկ Անդրեասյանը։ Մուտքը ազատ է։