ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի հերթական համարը նվիրված է Ավստրիայի հայ համայնքի պատմությանը, ներկային ու ապագային։ Ավստրիահայության 50 ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց պատմությունն ու համայնքի խնդիրները, ներկայիս մարտահրավերներն ու ապագա սպասելիքները։ Հարուստ ժառանգություն ունեցող համայնքն ունի բազմաթիվ տաղանդավոր ներկայացուցիչներ։