Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնող հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը (ղեկավար` Լևոն Ջավադյան) արժանացել է Առաջին մրցանակի: Մրցույթի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակյութի նախարարությունը։