ՊՐԱՀԱ.- Դեկտեմբերի 18-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կատարված ժամերգությունից հետո, Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը ներկաներին տեղեկացրեց, որ արդեն երեք տարի գործող համայնքային ,,Ապրիլ 24,, հանձնախումբը(կազմված Հայ եկեղեցու, ՀՀ դեսպանության եւ համայնքի ներկայացուցիչներից), ապրիլ ամսին կազմակերպեց չեխահայության հանգանակությունը, որի արդյունքում հավաքվեց 625 հազար կրոն(23 հազար եվրո)։ Այդ օգնությունը մի քանի փուլով հասցվեց Արցախ։