ԵՐԵՎԱՆ. Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը, որտեղ է ընտրվել է 35 հոգանոց նոր վարչություն։ ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Համագումարում ունեցած ելույթում, ՀԱԿ առաջնորդն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին, համարելով, որ Ղարաբաղյան խնդրի լուծումից է կախված մնացած մյուս հարցերի լուծումը։ ՙՙԵթե չկա խաղաղություն, բարօրություն լինել չի կարող,,- ասել է նա։ Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար, «հաջորդ օրն իսկ»: