Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՆԱՅՄԵԽԵՆ.- Խորիրդային երկրի փլուզման հետ մեկտեղ փշուր-փշուր եղան մարդկային շատ երազանքներ: Ընդհատվեցին ու անկատար մնացին բազմաթիվ լավ գործեր: Ցավոք պատրաստ չգտնվեցինք դիմակայելու այս անպատեհ ժամանակի նետած մարտահրավերը: Շատերը կենսական ու տարրական պայմանների բացակայության, ոմանք առողջական խնդիրներից ելնելով, ստիպված, գոնե այդ պահի համար ժամանակավոր, թողեցին իրենց հայրենի օջախը ու հեռացան օտար ափեր, հույսով, որ միևնույին է գալու է հայրենիք վերադառնալու ժամանակը: