ԵՐԵՎԱՆ.Դեկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: