ԵՐԵՎԱՆ.-Թեքեյան Կենտրոնում բացվել է ՀՀ եւ ԼՂՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի` անկախության սերնդի յոթ նկարիչների` Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, եւ երկու քանդակագործների` Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի, թվով վաթսուն աշխատանքներ: Ներկայացված ցուցանմուշները հեղինակների ազատության եւ անկախության գաղափարների արտացոլումն են: