Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
erik-agatelyanՉԵԽԻԱ.-Չեխական Բրանդիս նադ Լաբեմ քաղաքում  անցկացված բռնցքամարտի Չեխիայի առաջնությունում 20-ամյա հայ բռնցքամարտիկ էրիկ Աղաթելյանը 5-րդ անգամ դարձել է Չեխիայի չեմպիոն։ Նա հանդես է եկել 64կգ քաշային կարգում։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց երիտասարդ հայ մարզիկը, առաջնությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-3-ը, եւ եզրափակիչում 5։0 հաշվով բացարձակ հաղթանակ է գրանցել Պավել Պոլակովիչի հետ մենամարտում։