Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ՊՐԱՀԱ.-ՕՐԵՐ.- Դեկտեմբերի 1-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն, որը կազմակերպել էր ֆակուլտետի պատմաբան-ուսանողների միությունը։ Օրվա բանախոսը երիտասարդ պատմաբան Մարեկ Յանդակն էր, ով արդեն վեց տարի  ուսումնասիրում է հայերի ցեղասպանության թեման, եւ պատրաստվում է 2017 թվականին այդ թեմայով գիրք հրատարակել։