Մամուլից տեղեկացանք, որ նոյեմբերի 27-ին Երևանում` The Club սրճարանում, կայացել է հուշ-երեկո` նվիրված գեղանկարչուհի Սևան Նագգաշյանի ծննդյան տարեդարձին: Երգել են Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Կարեն Մամիկոնյանը, Լուսինե Ազարյանը, Հասմիկ Հարությունյանը: Համերգի հասույթը` 210,000 դրամ, կտրամադրվի Սևանի անկատար մնացած ծրագրերից մեկը կյանքի կոչելուն. Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում կկահավորվի գեղարվեստի կաբինետ, որը կկրի տաղանդաշատ նկարչուհի Սևան Նագգաշյանի անունը: Հիշեցնենք, որ ծանր հիվանդությունից հետո, 47-ամյա անվանի գեղանկարչուհին այս տարվա հոկտեմբերի 13-ին մահացավ Կանադայում։