ՎԻԼՆՅՈՒՍ.- Լիտվայում տեղի ունեցած ընտրություններից հետո երկրի խորհրդարանում ձևավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր: Մասնավորապես Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբին անդամագրվել են 47 պատգամավորներ։ Հիշեցնեք, որ 2016-ի հոկտեմբերի 9-ին համամասնական և հոկտեմբերի 23-ին մեծամասնական ցուցակներով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորվել է 2016-2020թթ. գումարման Սեյմասը՝ 141 մանդատով։