ՊՐԱՀԱ.-ՕՐԵՐ.- Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում հնչեցին անվանի կոմպոզիտորի «Ռեքվիեմ»ը, «Տարվա եղանակներ»ը, «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Բեմում իր ստեղծագործությունները կատարել է նաեւ մաեստրոն։