ԵՐԵՎԱՆ.- Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» ռուսալեզու գիրքը 2017-ին կթարգմանվի անգլերեն, իսկ 2018-ին կհրատարակվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես հայտնում է մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը, այս մասին այսօր հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ Արտավազդ Փելեշյանի և լրատվամիջոցների հետ հանդիպմանը: