ԵՐԵՎԱՆ.- Հայաստանի մշակույթի նախկին ու ներկա նախարարներն ընթրիքի սեղանի շուրջ շաբաթ երեկո քննարկեցին երկրի մշակույթին առնչվող հին ու նոր խնդիրներ ու որոշեցին մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարևոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։