ՊՈԶՆԱՆ.- 2016 թվականի նոյեմբերի 8-ին Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան գրադարանում «Պոեզիայի նոյեմբերի» 39-րդ միջազգային հանդիպումների շրջանակներում տեղի ունեցավ հայ-լեհական գրական հանդիպում, որին մասնակցելու նպատակով Լեհաստան էին ժամանել Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀԳՄ անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, ինչպես նաև բուլղարուհի բանաստեղծ Վանիա Անգելովան: Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնում են Լեհաստանում Հայաստանի դեսպանությունից։