Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
terian_bookՙՎահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գիրքն արդեն հայ ընթերցասերների սեղանին է: Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ քնարեգուի ծոռը` Գևորգ Էմին- Տերյանն, ամբողջացրել է բանաստեղծի տարբեր ժամանակներում գրված նամակները, հոդվածները այս գրքում: Այսօր` «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսի ժամանակ գրքի հեղինակ Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ Խորհրդային միության տարիներին բանաստեղծի ստեղծագործությունները խմբագրել են, սրբագրել են: Նրա խոսքով` այս գիրքը հնարավորություն կտա ճանաչելու իրական՝ հայրենասեր Տերյանին, ով ներկայացվում է որպես հանուն կոմունիզմի կյանքը տվող մարդ: «Շուրջ մեկ դար է բաժանում մեզ Տերյանի մահից, բայց, ցավոք, մենք շատ բան դեռ չգիտենք նրա մասին: Չգիտենք, որ նա եղել է դաշնակցական, հետո եղել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, հետո նաև եղել է Կոմունիստական կուսակցությունից: Կոնֆլիկտ է ունեցել Խորհրդային միության առաջին դեմքերի՝ Լենինի, Ստալինի հետ ու պատճառը եղել է Հայաստանը: Ի տարբերություն իր ընկերների` նա չի համաձայնել Հայաստանի մասնատման ողբերգության հետ և արժանացել է հալածանքների: Անգամ որոշում է կայացվել նրան ռազմաճակատ ուղարկելու մասին, այն դեպքում, երբ Տերյանը հիվանդ էր թոքախտով»,- պատմեց գրքի հեղինակը: Նյութի աղբյուրը ` Newsbook.am