Ինչպես տեղեկացնում է չեխական jenprofotbal.cz կայքէջը, կատալոնական մամուլը հաճախ է տպագրում ֆուտբոլիստներին նվիրված սրամիտ համեմատություններ։ Նրանց համեմատում են կենդանիների կամ հայտնի դերասանների հետ։ Կայքէջը ներկայացրել է 10 ամենահաջող համեմատությունները, որը գլխավորել է ֆուտբոլիստներ Պույոլի եւ Պիկեի լուսանկարի համեմատությունը արցախցի տատիկի ու պապիկի հայտնի արձանի հետ։ Հոդվածի վերնագրում նշվում է, որ Պույոլեն եւ Պիկեն այլեւս իրենց արձանը ունեն Հայաստանում։