ՍՏՈԿՀՈԼՄ.- Նոյեմբերի 8-9-ը Ստոկհոլմում կայացավ Բալթիկ ծովի տարածաշրջանում ԵՄ ռազմավարության ամենամյա 7-րդ ֆորումը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Սեռային հավասարության կարևորությունը» քաղաքական սեմինարը` նվիրված կայուն զարգացման համար կանանց հավասար իրավունքներին և հասարակական-քաղաքական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին: Սեմանիրում ընթացող քննարկումները վերաբերում էին նաև Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրներին: