ՊՐԱՀԱ.- ՕՐԵՐ.-Նոյեմբերի 1-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Արեւելաեվրոպական ակումբում ցուցադրվեց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ,,Թեւանիկ,, հայտնի ֆիլմը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին եւ հարեւան Ադրբեջանի հետ սկսված պատերազմին։ Ձեռնարկի կազմակերպիչ Յան Կամենսկին նախ լուսանկարների ցուցադրությամբ ընդհանուր տեղեկություններ հաղորդեց ֆիլմի, ռեժիսորի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին, ապա ներկաներին հրավիրեց դիտելու ֆիլմը։