Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
armen vahramyan Հայաստանի պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի «Հայրենի եզերք» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Այն յուրօրինակ հաշվետվություն է իր հայրենակիցներին։ Լոռու մարզի գողտրիկ անկյուններից մեկում՝ Արդվի գյուղում ծնված Արմեն Վահրամյանը ցանկացել է իր ստեղծագործական որոնումների արդյունքները ներկայացնել իր հայրենակիցներին։