ՊՐԱՀԱ.-ՕՐԵՐ.- Հոկտեմբերի 24-ին Չեխիայում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում աշխատանքային այցով Պրահա ժամանած ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի եւ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի հետ։ Ձեռնարկը բացվեց Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի աղոթքով։