ՄՈՆՏԵՎԻԴԵՈ.-Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է Ուրուգվայից հայկական ԱՐԱՔՍ ռադիոժամը, հոկտեմբերի 21-ին Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշումով եւ Պենարոլ թաղամասի բնակիչների խնդրանքով, այդ թաղամսաի գլխավոր հրապարակներից մեկը անվանակոչվեց Մարտին Տերյանի անունով, ով եղել է Հայոց ցեղասպանության վերապրող։ Մարտին Տերյանը ծնվել է 1913 թվականին Մարաշում, եւ վախճանվել է 2016 թվականին Մոնտեվիդեոյում։