Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
hashmandam-gitazoghovov-2Երևան, 20-ը հոկտեմբերի 2016թ. – Այսօր Հայաստանում տեղի ունեցավ «Աշխարհն առանց խոչընդոտների» խորագրով անդրանիկ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացմանը: Գիտաժողովը համախմբել էր բազմաթիվ բարձրաստիճան գործընկերների՝ ազդարարելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների աջակցության, պաշտպանության և երաշխավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու վերջիններիս վճռականությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության կողմից կազմակերպված այս երկօրյա գիտաժողովի կայացմանն աջակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը (ԿԲԻԾ):