ՊՐԱՀԱ-ՕՐԵՐ-Մեկ շաբաթ շարունակ չեխական բազմաթիվ լրատվամիջոցներով ռեպորտաժներ են հեռարձակում, հոդվածներ տպագրում այսօր Պրահայում բացվելիք հայ գրքարվեստին նվիրված ցուցահանդեսի մասին։ Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանների, Հայաստանի մշակույթի նախարարության եւ Պրահայում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերն ի վերջո տվեցին իրենց արդյունքը՝ 75 հազվագյուտ գրքեր Երեւանից բերվեցին եւ առաջին անգամ ցուցադրվեցին Չեխիայի գեղատեսիլ մայրաքաղաքի ազգային գրադարանում։