«Հայկական ներկապնակ» բացօթյա նկարչության փառատոնային ծրագիրը մեկնարկեց Լոռու մարզի Օձուն գյուղում։ Փառատոնի բացման պատիվը տրված էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ով դիմելով ներկաներին կարևորեց նման մշակութային շփումների նշանակությունը։ Նա ասաց, որ ուրախ է ողջունել Չինաստանից եկած նկարիչներին, ովքեր ձգտում են հասկանալ հայկական բնաշխարհը, ձեռակերտ և անձեռակերտ հուշարձանները, մարդկանց։