ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ- Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 12-25-ը Չեխիայի Ազգային գրադարանում կներկայացվի «Որք զծորանս Հոգւոյն արբին» Հայ գրքարուեստը դարերի ընթացքում,, խորագիրով բացառիկ ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Հայաստանի և Չեխիայի Ազգային գրադարանները ՀՀ մշակույթի նախարարության և Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը կլինի միայն հրավիրատոմսերով, տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։ Հոկտեմբերի 12-ից ցուցահանդեսի մուտքը ազատ է հետաքրքասեր լայն հասարակության համար։ Ցուցահանդեսի կազմակերպման, բովանդակության եւ ներկայացված բացառիկ նշանակության ցուցանմուշների մասին է պատմում Օրեր-ի գլխ. խմբագիր Հակոբ Ասատրյանի հետ զրույցում ցուցահանդեսի համակարգող եւ մենագրություն-պատկերագրքի հեղինակ Հայկ Սրկ. Իւթիւճեանը։
Հայ գրքի աննախադեպ ցուցահանդես Պրահայում.պատմում է Հայկ Սրկ. Իւթիւճեանը
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode