Հոկտեմբերի 7-ին Իսպանիայի Բենալմադենա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի տեղադրման և օծման արարողություն: Խաչքարը տեղադրվեց քաղաքի կենտրոնական «Parque de la Paloma» պուրակում: Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։