Չեխական Տաբոր քաղաքի կենդանաբանական այգին ստիպված վաճառում է կենդանիներին։ Քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ այլեւս չի կարող ֆինանսավորել կենդանաբանական այգու գործունեությունը։ Պատճառը կուտակված մեծ պարտքերն են, մասնավորապես կենդանաբանական այգու տնօրենին նույնպես մեղադրում են, որ շինարարական կազմակերպությանը չի վճարվել 46 միլիոն կրոն եւ տնօրենն այդ գումարը ծախսել է անձնական նպատակներով։ Այժմ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը տնօրենը վաճառում է բոլոր կենդանիներին, սակայն առավելությունը տրվում է եվրոպական կենդանաբանական այգիներին, այլ ոչ թե անհատներին։