ԿՈՊԵՆՀԱԳԵՆ- Դանիայում Հայաստանի դեսպանության անձնակազմն ուրախ էր դեսպանատանը ողջունել «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիայի նախագահ Օլե Մելդգաարդին, հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգայանին և «ԴանԱրմեն» ասոցիացիայի փոխնախագահ Աննա Կարապետյանին: Այս մասին ՕՐԵՐ-ը տեղեկացավ դեսպանության ֆեյսբուքյան էջից։