Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում ՀԲԸՄ կենտրոնակայանում պաշտոնապես ընդունել են Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փալյանին։ Նա իր ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի եւ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Անի Մանուկյանի եւ Վազգեն Յաղուբյանի հետ։