Հոկտեմբերի 13-ին ժամը 19.00-ին Պրահայի Վացլավ Հավելի անվան գրադարանում տեղի կունենա ռումինահայ հայտնի գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի ,, Շշուկների մատյանի՚՚ վեպի չեխերեն հրատարկության շնորհանդեսը։ Այս մասին հաղորդում է Օրեր ամսագիրը- orer.eu։ Ձեռնարկը կազմակերպել են Պրահայում Ռումինական մշակութային ինստիտուտը, Հավրան հրատարակչությունը եւ Չեխ-ռումինական ընկերակցությունը։ Չեխերեն գրքի թարգմանչուհին է Յարմիլա Հորակովան։