ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 28-ին Բելգիայի Թագավորական Ակադեմիայում անցկացվեց հայկական գինինների համտես, որը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանությանն և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի կողմից՝ Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ու բելգիական «Armenian Brandy and Wine» ընկերության հետ համագործակցությամբ։ Նաեւ կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպվել էր ԵՄ-ում ՀՀ առաքելության, Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից: