Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «100+1» խորագրով համերգը, որը վարեց ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը: Հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, որոնք կատարեցին Կարինե Հելման-Գևորգյանը և Քրիսթեր Վիկմարկը (Շվեդիա), Նարեն (Լիբանան), Սոսե Գրիգորյանը (Իսրայել), Ադել Ազրոյանը (Ռուսաստան), Մարինա Բերբերյանը և Իռենա Կոֆմանը (ԱՄՆ), Արամ Խորոզյանը (Սիրիա), Սար Սարգսյանը (Արցախ):