Սեպտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային օպերային թատրոնում տեղի կունենա լատվիաբնակ հայ կինոռեժիսոր Հայկ Կարապետյանի ՙՙՖաուստ՚՚ օպերայի բեմադրության պրեմիերան։ Օպերայի հեղինակ Շառլ Գունոն այս գործը գրել է ոգեշնչվելով Գյոթեի համանուն պիեսից։ Բեմադրության բեմադրիչ-դիրիժորն է Թադեուշ Վոյցեխովսկին, իսկ դիրիժորը՝ Մարտինշ Օզոլինշը, լույսի նկարիչը՝ հայտնի Այ Վեյսբարդը։ ,,Ֆաուստ,,ը հայ ռեժիսորի երկրորդ բեմադրությունն է այս թատրոնի բեմում։ Առաջինը Ռոսսինիի ,,Սեւիլյան սափրիչն,, էր, որը բեմադրվեց 2011 թվականին եւ արժանացավ ,,Տարվա լավագույն օպերային՚՚՚ ներկայացում եւ ,,Հանդիսատեսի համակրանք,, մրցանակներին։ Հետագայում ներկայացումն արժանացավ նաեւ այլ մրցանակների։ Հայկը ճանաչվեց Լատվիայի ,,Տարվա լավագույն ռեժիսոր,,։