Չեխիայի հանրապետության իրավապահ մարմինները պարզել են, որ հուլիսի 1-ին մայրաքաղաքի Զլիչին թաղամասում Globus հիպերմարկետի շենքի առաջ հրաձգություն կազմակերպողը օտարերկրացի է եղել՝ ՀՀ քաղաքացի Նորայր Ծատուրյանը, որին հիմա որոնում են: Քննության վարկածով հենց նա է հրաձգություն սկսել ու վիրավորել 47-ամյա տղամարդու, գրում է Aroundprague–ը։ Վիրավորվածը նույնպես ազգությամբ հայ է։