Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
wroclav-2016-c2016 թ. սեպտեմբերի 24-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի Հայկական պուրակին կից Դոմինիկյանների եկեղեցու դահլիճում Արա Սայեղի և Կարեն Շահումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:Միջոցառմանը խոսքով հանդես եկան Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, Վրոցլավի քաղաքապետարանի արտասահմանյան համագործակցության աջակցության կոմիտեի փոխնախագահ Սեբաստիան Լորեցը, Դոմինիկյանների եկեղեցու Հայր Մարեկ Միլավիցկին, Լեհահայերի միության նախագահ Ադամ Դամանաշևիչը, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Բոգուսլավ Պաժան, Վրոցլավի Պոլիտեխնիկ ինստիտուտի պրոֆեսոր Արա Սայեղը և Հայ-Լեհական կապերի զարգացման կենտրոնի նախագահ Կարեն Շահումյանը:Միջոցառմանը ներկա էին նաև Լեհաստանում ՀՀ հյուպատոս Տիգրան Վարդանյանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ Վրոցլավից և մոտակա տարածաշրջանի տարբեր վայրերից:Գեղարվեստական կատարումներով հանդես եկան օպերետային երգչուհի Իննա Կամարյանը,Գևորգ և Արամ Սայեղները, Աննա Փշիտուլեցկան և Մանե Շահումյանը:Միջոցառումը վարում էր Լիլիթ Լոգյանը Օլավայից: