Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Derenik Melikian 2016 ALIKՙԱԼԻՔ՚-ի ողջ ընտանիքը եւ դեռ յարակից մարմիններն ու ժրաջան աշխատանքներ ստանձնած տարբեր յանձնախմբերը` Թեհրանում, Ատրպատականում եւ Նոր Ջուղայում, անցնող երկշաբաթեակում (չասելու համար` անցնող ամիսներում) բառի բուն իմաստով մխրճւեցին թերթիս 85–ամեակը նշանաւորելու ծանրագոյն աշխատանքներում: Այստեղ շեշտենք, որ նպատակը ոչ այնքան լոկ ամեակը նշելու արարողակարգերը, ինչքան նոյն առիթով հայաշխարհի հասարակաց միտքը ձեւաւորող-լուսաբանող ԶԼՄ-ների (թէեւ ներկայացուցչական) պատասխանատուներին, խմբագիր-լրագրողներին Իրանի եւ իրանահայութեան հիւրընկալ միջավայրում համախմբելն էր: Անհամեստութիւն չթւայ, բայց կարծում ենք ՙԱԼԻՔ՚-ի նոյն ընտանիքը յաջողեց ճշտորոշած նպատակադրումը իրականացնել եւ կենդանի ու գործնական բնոյթ հաղորդել ինչպէս ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ-ԱՐՑԱԽ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ գաղափարին` գէթ քարոզչական մակարդակում, այնպէս էլ` հայկական լրագրութեան, Իրանի պետական ու մամլոյ շրջանակների հնարաւորութիւններին առնչւելու տեսակէտից: