Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
govamՎարչապետ Կարեն Կարապետյանը նշանակել է  կառավարության երեք նոր անդամի։ Տրանսպորտի եւ կապի նախարար  է նշանակվեք  Վահան Մարտիրոսյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, «Ռոստելեկոմի» բաժնետերերից է։ Նա փոխարինել Գագիկ Բեգլարյանին։  Սերգո Կարապետյանի փոխարեն գյուղնախարար է նշանակվել «Պեռնո Ռիկար» կոնյակի գործարանի գլխավոր ֆինանսիստ Իգնատի Առաքելյանը։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում Լեւոն Յոլյանի փոխարեն նշանակվել է Աշոտ Մանուկյանը։   Վերջինս ըստ մամուլի նախարար նշանակվելուց առաջ «Հրազդան Ջեկ»-ի տնօրենն էր, որի միակ բաժնետերն է ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերությունը։ Ֆինանսների նախարար գործադիրի հնաբնակ Գագիկ Խաչատրյանին փոխարինեց Վարդան Արամյանը։