Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
alik1 Սեպետմբերի 13-ից 20-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում անցկացվեցին ԱԼԻՔ օրաթերթի 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Սփյուռքից եւ Հայաստանից ժամանած մոտ 20 լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ եւ լրագրողներ ոչ միայն մասնակցեցին տարբեր ձեռնարկների, այլեւ ծանոթացան ԱԼԻՔ օրաթերթի անցած ուղուն, իրանահայության կարեւոր ազգային- եկեղեցական կոթողներին ու հանդիպումներ ունեցան տարբեր համայնքային կառույցների ղեկավարների հետ։ Հետաքրքիր  հանդիպումներ ունեցան նաեւ Իրանի մշակույթի նախարարի, կարեւոր թերթերի ու գործակալությունների խմբագիրների հետ։ ՙՙՕրերՙՙ  եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը նույնպես մասնակցեցին այս նախագծին, որի մանրամասնություններին կանդրադառնանք առաջիկայում։