Սեպտեմբերի 14-ին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետում մեկնարկեց «Հայկական սփյուռքն ու հայ-ռուսական հարաբերությունները. պատմությունը և ներկան» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին 16 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը ներկայացնող 100-ից ավելի անվանի հայագետներ և գիտնականներ: