27-ամյա Հենրի Սարդարյանը նշանակվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ ՄԳԻՄՈ-ի Միջազգային կառավարման ինտսիտուտի տնօրեն։ Նա ծնվել է 1989 թվականին։ Ինչպես հայտնում է novostink.ru կայքէջը, 2010-ին նա ավարտել է նույն ինստիտուտը եւ տարբեր առարկաներ դասավանդել, այդ թվում՝ նվիրված իրավագիտությանը եւ պետական կառավարմանը։ Քաղաքական գիտությունների դոկտոր է։ 2014 թվականի մարտից Կառավարման ինստիտուտի տնօրենի տեղակալն էր, իսկ 2015 թվականից հրավիրյալ պրոֆեսոր դասախոս էր Իտալիայի Մաչերատա համալսարանում։ Ակտիվորեն մասնակցել է Վլադիմիր Պուտինի քարոզարշավին։